«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը նոր պայմանագիր է կկնքի ակումբի հետ։ Կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացու թարմացված պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի կեսերը։ Մոտ ապագայում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, որից հետո կհայտարարվի նաև 28-ամյա բրազիլացու պայմանագրի երկարաձգման մասին։
Ռաֆինյա Դիասը այս մրցաշրջանում «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 56 խաղում խփել է 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։