«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Պրեմիեր լիգայի մրցաշարային իրավիճակին՝ ընդգծելով, որ վերջին տուրում թիմին բավական է ընդամենը մեկ միավոր՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու համար։
«Ափսոս, որ մենք միավորներ կորցրեցինք «Սաութհեմփթոնի» դեմ խաղում. խնդիրն արդեն լուծված կլիներ։ Կիրակի օրը մենք դժվար մրցակից ունենք։ Մենք կմեկնենք Լոնդոն՝ հաղթելու և հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մեր մասնակցությունն ապահովելու համար», — ասել է Գվարդիոլան Sky Sports-ին։