Մադրիդի «Ռեալը» պատրաստ է քննարկել բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսի վաճառքը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ 90-100 միլիոն եվրոյի դիմաց
։ Լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ՝ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին» արդեն տեղեկացված են հնարավոր տրանսֆերի արժեքի մասին, սակայն դեռևս չեն ներկայացրել պաշտոնական առաջարկ։
24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև «Ալ-Հիլալը»։ Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 50 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Ռեալի» հետ գործում է մինչև 2028 թվականը։