«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն նախախաղային մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Եվրոպա լիգայի եզրափակչի արդյունքը չի որոշի թիմի՝ ողջ մրցաշրջանի գնահատականը։
«Անկախ նրանից, թե վաղը ինչ կպատահի, ես ծաղրածու չեմ և երբեք էլ չեմ լինի», — հստակ նշել է նա։
Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» Պրեմիեր լիգայում 37 տուրից հետո զբաղեցնում է 17-րդ տեղը՝ ունենալով 38 միավոր, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով 16-րդն է։ Եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին։