«Լիվերպուլը» պատրաստ է վճարել «Բայերի» պահանջած գումարը Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար

«Լիվերպուլը» վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը։

Լևերկուզենյան թիմը մտադիր է իր աստղի վաճառքից վաստակել մոտ 150 միլիոն եվրո, և նման պահանջը, կարծես թե, չի կանգնեցնի մերսիսայդցիներին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Լիվերպուլը» խնդիր չի ունենա բավարարելու «դեղագործների» պահանջները 22-ամյա խաղացողի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիան» դեռևս վստահ է Վիրցի հետ պայմանագիր կնքելու հարցում, և խաղացողն ինքը ուրախ կլինի ուսումնասիրել «Էնֆիլդ» տեղափոխվելու հնարավորությունը։

«Մանչեսթեր Սիթին» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել Ֆլիրիան Վիրցի նկատմամբ։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Քաղաքայինները» դուրս են եկել գերմանացու համար պայքարից։