«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին վերադառնում է խաղադաշտ։
Ինչպես հաղորդում է AS-ը, «Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ռոդրիին կընդգրկի երեքշաբթի օրը կայանալիք Պրեմիեր լիգայի շրջանակներում «Բորնմութի» դեմ խաղի հայտացուցակում։ Հավանական չէ, որ Ռոդրին կհայտնվի մեկնարկային կազմում, բայց իսպանացին կարող է խաղադաշտ դուրս գալ որպես փոխարինող։
Նշվում է, որ վերջին շաբաթներին 28-ամյա Ռոդրին մարզվել է սովորականի պես։ Ռոդրին վերջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» կազմում ընդգրկվել էր սեպտեմբերի 22-ին։ Այդ օրը կիսապաշտպանը ծնկի լուրջ վնասվածք ստացավ, որից հետո նրան երկար ժամանակ պահանջվեց վերականգնվելու համար։ Անցյալ աշնանը Ռոդրին նվաճեց «Ոսկե գնդակը»։