«Բայեր Լևերկուզենի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը մոտ ապագայում կարող է միանալ «Լիվերպուլին»։ Այս տեղեկատվությունը կիսվել է հեղինակավոր ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա հոլանդացին պայմանագիր կկնքի «Մերսիսայդցիների» հետ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ասում են, որ Ֆրիմպոնգն անցել է բուժզննում, պայմանագիրը և պաշտոնական հայտարարությունն արդեն պատրաստ են։
Այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 խաղի, խփել է հինգ գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։