Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ներկայացրել է Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։
Դարպասապահ՝ Ալիսոն։
Պաշտպաններ՝ Դանիել Մունյոս, Նիկոլա Միլենկովիչ, Վիրջիլ վան Դեյկ, Մայլս Լյուիս-Սկելի։
Կիսապաշտպաններ՝ Ալեքսիս ՄաքԱլիստեր, Սանդրո Տոնալի, Դեկլան Ռայս։ Հարձակվողներ՝ Մոհամեդ Սալահ, Ալեքսանդր Իսակ, Մորգան Գիբս-Ուայթ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Լոնդոնի «Արսենալը» ներկայումս երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Նյուքասլը»։ Հաջորդը «Չելսին» և «Ասթոն Վիլան» են։