«Մանչեսթեր Յունայթեդը» գումար կստանա «Ռեալ Մադրիդի» կատարած գործարքից

Ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տեղափոխությունը «Բենֆիկայից» «Ռեալ Մադրիդ» շուտով իրականություն կդառնա։ Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, գործարքի պայմանները գրեթե համաձայնեցված են, և «Մանչեսթեր Յունայթեդը», որն ուներ ֆուտբոլիստին հետ գնելու հնարավորություն, արդեն հաստատել է համաձայնությունը «արքայական ակումբի» հետ։

22-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը, ըստ աղբյուրի, կտատանվի 40-ից 50 միլիոն եվրոյի սահմաններում։ «Բենֆիկան» սահմանել է նվազագույնը 40 միլիոն եվրոյի շեմ, իսկ «Յունայթեդը», որն իրավունք ուներ ֆուտբոլիստին վերադարձնելու 18 միլիոնով, կստանա այդ գումարը՝ որպես փոխհատուցում։

Ալվարո Կարերասը նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում, և այժմ հնարավոր է նրա վերադարձը մայրակումբ՝ հիմնական կազմ։