Անդրեյ Լունինը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Ասթոն Վիլան» և «Գալաթասարայը» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին առաջարկել են ավելի շահավետ ֆինանսական պայմաններ, քան նա վաստակում է մադրիդյան ակումբում:

Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահի գործակալ Ժորժե Մենդեշը մադրիդյան ակումբին հայտնել է Լունինի վերաբերյալ երկու առաջարկների մասին։

Դարպասապահի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։