«Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիների ղեկավարությունը բանակցություններ է վարում 22-ամյա անգլիացու հետ։ «Իփսվիչը» հարձակվողին թույլտվություն է տեղափոխվել Մանչեսթեր՝ պայմանագիրը քննարկելու համար։
Դելապի և «Իփսվիչի» միջև գործող պայմանագրում առկա է 35 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, եթե ակումբը դուրս մնա Պրեմիեր Լիգայից։
Դելապը այս մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։