«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը չի բացառում, որ կարող է դատական գործընթաց սկսել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին Netflix-ի պատրաստած վավերագրական ֆիլմի պատճառով։
Ակումբը պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել՝ պահանջելով, որ Netflix-ը փոփոխություններ կատարի թողարկված ֆիլմում։ «Վալենսիան» վստահ է, որ ֆիլմում ներկայացված երկրպագուների վանկարկումները սխալ կերպով են թարգմանվել։ Ըստ ակումբի, երկրպագուները Վինիսիուսի հասցեին չեն հնչեցրել ռասիստական «կապիկ» բառը, այլ պարզապես օգտագործել են «հիմար» բառն իրենց վրդովմունքը արտահայտելու համար։
«Ճշմարտությունը և մեր երկրպագուների նկատմամբ հարգանքը պետք է առաջնային լինեն։ «Վալենսիան» իրավունք է վերապահում դիմելու իրավական քայլերի», — ասված է ակումբի հայտարարության մեջ։