Մադրիդի «Ռեալի» պաշտպանը խոսել է կարիերան ավարտելու մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հայտնել է, որ իր ֆուտբոլային կարիերայի ավարտն արդեն տեսանելի է։

«Կարիերայումս երկար ճանապարհ եմ անցել։ Սակայն պետք է ընդունեմ, որ այն մոտենում է ավարտին։ Հուսով եմ՝ ոչ շատ շուտ, բայց պետք է իրատես լինել», – ասել է Կարվախալը Madrid Xtra-ի հետ զրույցում։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հոկտեմբերին 33-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանի և ազդրի մկանի պատռվածք։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։