Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Հաջորդ մրցաշրջանում ստիպված կլինենք ավելի շատ աշխատել տիտղոսներ նվաճելու համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է չեմպիոնության տոնակատարության մասին՝ նշելով, որ ֆուտբոլիստները վաստակել էին այդ պահը։ Նրա խոսքով՝ երկրպագուների հետ կապը ուժեղացել է թիմի խաղաոճի շնորհիվ, իսկ խնջույքը՝ հատկապես տպավորիչ էր։

Ֆլիկը նաև ընդգծել է, որ թիմը վայելում է մարզումային գործընթացը, և կարևոր պահ էր «Ատլետիկոյի» դեմ խաղը, որը թեև պարտությամբ ավարտվեց, սակայն վստահություն ներշնչեց։ Նա ուրախ է Դե Յոնգի և Գավիի վերադարձի համար ու համոզված է, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» կշարունակի առաջընթացը՝ պայքարելով նոր տիտղոսների համար։

«Հաջորդ մրցաշրջանում մենք, հնարավոր է, ստիպված լինենք ավելի շատ աշխատել՝ տիտղոսներ նվաճելու համար», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը