Ալան Շիրերը կարծում է, որ Ջեկ Գրիլիշը պետք է լքի «Մանչեսթեր Սիթին»։
«Նրա ժամանակը «Մանչեսթեր Սիթիում» ավարտվել է։ Նա պետք է հեռանա։
Գվարդիոլան խաղադաշտ դուրս բերեց նորեկ Էչևերիին, մի երիտասարդ տղայի և Գյունդոգանին, երբ նրանք հուսահատորեն գոլի կարիք ունեին, այլ ոչ թե Ջեք Գրիլիշին. նրա ժամանակը սպառվել էր։
Նա ավարտել է կարիերան «Մանչեսթեր Սիթիում», նա պետք է հեռանա։ Ինչ-ինչ պատճառներով Պեպը նրան չի դիտարկում, նրան դուր չի գալիս։ «Նրա ժամանակն ավարտվել է», – ասել է Նյուքասլի նախկին հարձակվողը The Rest Is Football փոդքասթին։