«Միլանի» տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան խոսել է «Ախմատի»՝ ռուս վինգեր Լեչի Սադուլաևի նկատմամբ հետաքրքրության մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» այն ակումբներից մեկն է, որը հետևում է 25-ամյա խաղացողին։
– Ճի՞շտ է, որ «Միլանը» հետաքրքրված է Սադուլաևով,
– Ո՛չ, դա ճիշտ չէ», – Ջեֆրի Մոնկադայի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Այս մրցաշրջանում Սադուլաևը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում՝ խփելով երեք գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Սադուլաևի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ախմատի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 3.2 միլիոն եվրո։