«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Վուլվերհեմփթոնի» հարձակվողի հետ

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Մաթեուս Կունյան շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի հարձակվողը պատրաստ է փոխել թիմը և այժմ բանակցություններ է վարում անձնական պայմանագրի շուրջ։ Համաձայնագրի շուրջ քննարկումները գտնվում են իրենց եզրափակիչ փուլում։ Գործարքը, ըստ կանխատեսումների, «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարժենա 74 միլիոն եվրո։

Կունյայի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Նյուքասլը», «Նոթինգհեմ Ֆորեսթը» և «Յուվենտուսը»։ Այս մրցաշրջանում 25-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ, խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա թիմը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է տասնչորսերորդ տեղը։