«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է ուկրաինացի ֆուտբոլիստի ծառայություններով

Ուկրաինայի հավաքականի և «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Իլյա Զաբարնին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Ինչպես հաղորդում է deadlinedaylive-ը, «քաղաքայինները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձևակերպել նրա տեղափոխությունը։

Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 60 միլիոն եվրո։ 22-ամյա Զաբարնին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է 34 խաղի, ստացել է 4 դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել է խաղադաշտից։