«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»։
Այս մասին հայտնում է DSports-ը։
«Կարմիր սատանաները» և «Բլաուգրանան» արդեն ներկայացրել են իրենց տրանսֆերային առաջարկները։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը անգլիական թիմում հանդես է գալիս 2020 թվականից, նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։