Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նրա մտածելակերպը այլ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի ֆուտբոլիստի է միշտ ցանկացել տեսնել իր թիմում։

«Ինձ համար դժվար է մեկ ֆուտբոլիստ ընտրել, բայց Ինիգո Մարտինեսը ​​ֆանտաստիկ առաջնորդ է։ Նրա մտածելակերպը այլ է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 34-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։