Մարկ-Անդրե տեր Շտեգեն․ «Մենք շատ մոտ էինք Չեմպիոնների Լիգայում հաղթելուն»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գնահատել է թիմի խաղը այս մրցաշրջանում։

«Մենք շատ մոտ էինք Չեմպիոնների Լիգայում հաղթելուն, բայց ընդհանուր առմամբ մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք և ուրախացրինք երկրպագուներին։ Մենք միշտ ցանկանում ենք խաղալ ամենաբարձր մակարդակով և ուրախություն պարգևել երկրպագուներին։

Շարունակում ենք առաջ շարժվել և փորձել ավելիին հասնել հաջորդ մրցաշրջանում», – ասել է Տեր Շտեգենը AS-ին։

Մայիսի 25-ին «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին տուրում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։