Opta. «Բարսելոնան» կրկնել է սեփական ռեկորդը

Լա Լիգայի 37-րդ տուրի խաղում «Բարսելոնան» երկու գոլ խփեց «Վիլյառեալի» դեմ՝ տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածներով։

38-րդ րոպեին Լամին Յամալը գնդակն ուղարկեց դարպասը, իսկ ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին գոլ խփեց Ֆերմին Լոպեսը։ Opta-ի տվյալներով՝ «Բարսելոնան» այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն խփել է 23 գոլ տուգանային հրապարակից դուրս՝ լավագույն ցուցանիշը 2018/19 մրցաշրջանից ի վեր (նույնպես 23):

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմն արդեն ապահովել է Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը։