«Ռեալ Մադրիդի» ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ իր ծրագրերը։ Խորվաթի պայմանագիրը լրանում է հունիսի վերջին։ Անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ, սակայն «Ռեալի» վերջնական որոշումը կախված է նոր մարզչից։
Radio Marca-ի տվյալներով՝ Ալոնսոն արդեն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ Մոդրիչին պահելու խնդրանքով։ Իսպանացին ցանկանում է 39-ամյա կիսապաշտպանին տեսնել իր թիմում հաջորդ մրցաշրջանում, քանի որ կարծում է, որ նա կատարյալ տեղավորվում է իր մարտավարական դասավորությունների մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկա Մոդրիչը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «Ռեալ Մադրիդում» մնալու հնարավորության դիմաց։