Կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է լքել կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է 26-ամյա ուրուգվայցի խաղացողի հետ պայմանագիր կնքելով։
«Ծեր Սինյորան» պլանավորում է Արաուխոյին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հավանական գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Ռոնալդը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2020 թվականից։
Պաշտպանի պայմանագիրը լրանում է 2031 թվականի ամռանը։ Արաուխոն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ։