«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ հարցին։
«Մենք աշխատում ենք Դե Յոնգի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Նա, իհարկե, իսկապես ուզում է մնալ։ Մենք կանենք ամեն ինչ նրան թիմում պահելու համար», – Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա հոլանդացին մասնակցել է բոլոր մրցաշարերի 44 խաղի, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։