Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է թիմի չեմպիոնական տիտղոս չնվաճելու վերաբերյալ իր մտքերով։
«Կարմիր քարտերն ու վնասվածքները, անշուշտ, խոչընդոտ էին։ Բայց մենք չենք կարող իմանալ, թե ինչ կլիներ առանց դրանց։ Արդյո՞ք մենք ավելի մոտ կլինեինք հաջողությանը։
Մենք պետք է ինչ-որ այլ բան անենք, քանի որ ճնշումն ավելի մեծ է լինելու մյուս մրցաշրջանում», – մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Արտետան նաև հավելեց, որ թիմը վերջերս ցույց է տալիս կայուն բարձր արդյունքներ և պետք է շարունակի նույն ոգով։ «Լիվերպուլը», որը այս տարի նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Արսենալից» 15 միավորի առավելությամբ։