«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է 26-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։ «Ծեր Սինյորան» պլանավորում է Արաուխոյին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հավանական գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Պաշտպանի պայմանագիրը լրանում է 2031 թվականի ամռանը։