«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարում թիմի հարձակվող Ռաֆինյայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Նրա պայմանագիրը չլուծված խնդիրներից մեկն է, որը մենք պետք է լուծենք առաջիկա օրերին կամ շաբաթներին», – Լապորտայի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
28-ամյա Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։