«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել սաուդյան ակումբը այս ամռանը։
Marca-ի տվյալներով՝ 40-ամյա հարձակվողը կարող է լրջորեն դիտարկել բրազիլական ակումբներից մեկից ստացված առաջարկը։
Նշվում է, որ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող թիմը կմասնակցի այս ամռանը ԱՄՆ-ում կայանալիք ակումբային աշխարհի առաջնությանը։
2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի առաջին անգամ՝ վեց մայրցամաքային կոնֆեդերացիաների 32 թիմերի մասնակցությամբ։ Դեկտեմբերին տեղի ունեցավ մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին 4 թիմերից բաղկացած 8 խմբեր։ Բրազիլական ակումբները, որոնք կմասնակցեն մրցաշարին, հետևյալն են՝ «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն»։