Անխել Դի Մարիան հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Բենֆիկայի» հարձակվող և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անխել Դի Մարիան հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պորտուգալական ակումբից։

«Շատ ցավալի է առաջնությունն այսպես ավարտել այդքան երկար մրցաշրջանից հետո։ Սա իմ վերջին խաղն էր այս մարզաշապիկով, և ես հպարտ եմ, որ կարող եմ կրկին կրել այն։

Հաջորդ կիրակի մենք ունենք ևս մեկ եզրափակիչ, և մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու հստակ մտադրությամբ։ Շնորհակալություն աջակցության համար», – գրել է Դի Մարիան սոցիալական ցանցերում։

2024/25 մրցաշրջանում Դի Մարիան Լիսաբոնի ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։

Մայիսի 25-ին «Բենֆիկան» Պորտուգալիայի գավաթի եզրափակչում կմրցի «Սպորտինգի» հետ։