39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է մնալ «Ռեալ Մադրիդում»։
Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ըստ Marca-ի՝ Մոդրիչը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ պայմանագիրը երկարաձգելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոդրիչի ապագան «Ռեալ Մադրիդում» կորոշվի առաջիկա օրերին։ Խորվաթը պետք է հանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ ապագան քննարկելու համար։
Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։