Անգլիայի գավաթի եզրափակչում «Քրիսթալ Փելասը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն և չկարողացավ գոլ խփել։
Այսպիսով, 24-ամյա նորվեգացին խաղաց իր ութերորդ եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որում նա չխփեց ոչ մի գոլ և չդարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հոլանդը այս մրցաշրջանում ակումբային մակարդակով 41 խաղում խփել է 30 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։