«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Թեո Էրնանդեսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա «Ռեալ Մադրիդ» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ ֆուտբոլիստի ծառայությունները արդեն առաջարկվել են «Ռեալ Մադրիդին», սակայն մադրիդյան գրանդը չի քննարկել տրանսֆերի հնարավորությունը։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում անցկացրած 49 խաղում խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։