Իտալական թիմը ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվողով

«Նապոլին» ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի ծառայություններով։

Անգլիական թիմը քննարկում է ուրուգվայցուն այս ամռանը վաճառելու հնարավորությունը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Նապոլին» արդեն կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ՝ Նունյեսի հնարավոր տրանսֆերի պայմանները քննարկելու համար։ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։

Այս մրցաշրջանում հարձակվողը 47 խաղում դարձել է յոթ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։