«Բավարիա Մյունխենի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։
Անգլիացին Գերմանիայի առաջնության 31 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։
Այսպիսով, 31-ամյա Հարի Քեյնը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն։