Գերմանական երկու ակումբներ հետաքրքրված են Ռուբեն Ամորիմի ծառայություններով

Գերմանական «Բայեր» և «Լայպցիգ» ակումբները հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով և հնարավոր է նրան առաջարկ ներկայացնեն: Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Բացի այդ, Սաուդյան Արաբիայի մի քանի թիմեր ևս հետևում են Ամորիմի հետ կապված զարգացումներին՝ սպասելով մի պահի, երբ նա կկարողանա փոխել ակումբը։

Սակայն աղբյուրի տեղեկություններով՝ «Յունայթեդի» սեփականատերերը վստահություն են ցուցաբերում Ամորիմի նկատմամբ և ծրագրում են ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերել նրա համար։