Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդի կազմում

Կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Լիլի» կազմում, հնարավոր է՝ առաջիկայում տեղափոխվի Սերիա Ա։ Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն առաջարկ է ներկայացրել նրա ներկայացուցիչներին։

Սակայն տրանսֆերը դեռ կարող է ձախողվել ֆինանսական պահանջների պատճառով։ Դեյվիդը ցանկանում է տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ, մինչդեռ «Ինտերը» պատրաստ է վճարել ավելի ցածր գումար։ Այս հարցում կողմերի միջև դեռ համաձայնություն չկա։

Այս մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել տպավորիչ ցուցանիշներով՝ մասնակցելով 48 խաղի և գրանցելով 25 գոլ ու 12 գոլային փոխանցում։