«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը զգացմունքային պահեր է ապրել Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղից հետո, որտեղ իր թիմը հաղթանակ է տարել «Թոթենհեմի» նկատմամբ։ Հանդիպումն «Ասթոն Վիլլայի» համար վերջին տնային խաղն էր ընթացիկ մրցաշրջանում։
Լրագրող Գաստոն Էդուի փոխանցմամբ՝ 32-ամյա արգենտինացի դարպասապահը կարող է այս ամառ լքել Բիրմինգհեմյան ակումբը։ Նա արդեն մի քանի առաջարկ է ստացել, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից և երկու եվրոպական թիմերից։
Չնայած Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկին՝ Մարտինեսը նախընտրում է մնալ եվրոպական ֆուտբոլում՝ նպատակ ունենալով պահպանել իր տեղը Արգենտինայի ազգային հավաքականում, որը պատրաստվում է մասնակցել առաջիկա Աշխարհի առաջնությանը։
2023/24 մրցաշրջանում Մարտինեսը «Աստոն Վիլայի» կազմում հանդես է եկել 52 հանդիպման ընթացքում։