Շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսը պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունը սկանդինավյան կենտրոնական հարձակվողի տրանսֆերի համար կվճարի 75 միլիոն եվրո։
Նրա հետ կկնքվի երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր՝ չորս կամ հինգ տարով։ Պորտուգալական Պրիմերա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիկտորը խաղացել է 32 խաղ և խփել 38 գոլ։
Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր, իսկ «Արսենալը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է։