Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսին» իր տնային մարզադաշտում՝ «Ստեմֆորդ Բրիջում», ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Էնցո Մարեսկայի թիմը տարավ նվազագույն առավելությամբ հաղթանակ՝ 1-0 հաշվով։
Հարկ է նշել, որ «Կարմիր սատանաները» գերազանցել են ակումբային հակառեկորդը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում պարտությունների քանակով։ Երեկվա ֆիասկոն մանկունիանցիների համար 18-րդն էր ընթացիկ խաղաշրջանում։
Խաղացված 37 խաղերից հետո Ռուբեն Ամորիմի թիմն ունի 39 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կմրցի «Ասթոն Վիլայի» հետ։