«Ռեալ Մադրիդը» մոտ է «Բորնմութի» պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերը ձեռք բերելուն։ 20-ամյա ֆուտբոլիստը ներկայումս բուժզննում է անցնում՝ հինգ տարվա պայմանագիր կնքելու նպատակով։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալ Մադրիդը» Հոյսենի համար «Բորնմութին» կվճարի 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 60 միլիոն եվրո:
Մադրիդյան ակումբը Դինին համարում է ակնառու տաղանդ, և «Ռեալ Մադրիդի» ապագա մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում էր պայմանագիր կնքել խաղացողի հետ։ Դին Հոյսենը շուտով աշխատանքային պայմանագիր կկնքի «Ռեալ Մադրիդի» հետ։ Պաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում կխաղա աշխարհի ակումբային առաջնությունում։