Հարձակվող Մոհամեդ Սալահը վերջերս պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ ևս երկու մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականի կեսերը։ Միաժամանակ, եգիպտոսցին սպասում էր, որ ավելի շուտ կհեռանա ակումբից։
«Ակումբի պատմության հիման վրա, կարծում էի, որ մնալու իմ հնարավորությունները 10% էին։ Գիտեմ, թե ինչպես են նրանք նախկինում վարվել 30 տարեկանից բարձր խաղացողների հետ, ուստի երբեք չէի սպասում, որ ակումբը կասի. Լավ, դու կունենաս երկու տարվա պայմանագիր։ Մենք գտանք ֆինանսական ընդհանուր լեզու, և ես ուրախ եմ, որովհետև չէի սպասում մնալ։
Բանակցությունների արագացման համար վեց ամիս պահանջվեց։ Ես ավելին չէի ուզում՝ ընդամենը երկու տարի», – ասել է Սալահը Sky Sports-ին: