«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի ապագա նախագիծը կառուցվելու է Լամին Յամալի վրա։
«Ինձ դուր է գալիս, որ նա մտածում է ոչ միայն իր, այլև թիմի մասին։ Համոզված եմ, որ նա երջանիկ է այստեղ։ Ինչպես Ռոնալդինյոյի և Մեսսիի դեպքում, մեր նախագիծը կառուցվելու է նրա շուրջ։ Նա երիտասարդ է, կարող է անհատական մրցանակներ նվաճել, բայց դրանք հնարավոր կլինեն միայն թիմային հաջողությունների շնորհիվ», – Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։