«Բարսելոնան» որոշել է հարձակվող Ֆերան Տորեսի ապագան ակումբում։ Թեև կատալոնական թիմը գնահատում է խաղացողի ունակությունները, նրան չի դիտարկում որպես անփոխարինելի մեկնարկային կազմի անդամ։ Fichajes-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնները» պատրաստ են ամռանը լսել Տորեսի համար արված առաջարկները։
Աղբյուրի տվյալներով՝ «Բարսելոնան» արդեն իսկ սահմանել է 25-ամյա հարձակվողի հնարավոր տրանսֆերային արժեքը՝ 50 միլիոն եվրո։ Ակումբը գտնում է, որ այդ գինը համապատասխանում է Տորեսի կարողություններին։
2024/25 մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 45 խաղի, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ և կատարել է 7 գոլային փոխանցում։