Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերջերս հայտարարեց «Լիվերպուլից» հեռանալու որոշման մասին։ Աջ պաշտպանը շուտով կդառնա «Ռեալ Մադրիդի» խաղացող, որտեղ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Marca-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Իբրահիմա Կոնատեի հետ կապված։ Մերսիսայդցիները արդեն մի քանի փորձ են արել երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, բայց նա հրաժարվել է։ Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը» գիտեն, որ 25-ամյա Կոնատեն հետաքրքրություն է ներկայացնում «Ռեալ Մադրիդի» համար։
Մադրիդը կարող է մեկ տարի անց անվճար պայմանագիր կնքել խաղացողի հետ, ինչպես որ արեց Տրենտի հետ հաջորդ ամռանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը զայրացրել է «Լիվերպուլին»։
Մերսիսայդցիները ավելի շատ մտահոգված են հեղինակության համար, քան փողի. մեկ տարի անց «Ռեալը» կարող է կրկին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել իր առաջին թիմի խաղացողի հետ։