Հարի Մագուայրը մրցաշրջանի արդյունքների համար մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին։
Մանկունիացիները Պրեմիեր լիգայում զբաղեցնում են 16-րդ տեղը։
«Պրեմիեր լիգայում շատ դժվար էր, մենք չենք կարող թաքնվել դրանից։ Ակումբի համար գործերը լավ չէին ընթանում։
Աղյուսակին նայելով՝ ամոթալի է, հատկապես մեզ՝ խաղացողներիս համար։ Մենք պետք է պատասխանատվություն կրենք, քանի որ մենք ունեցել ենք երկու մարզիչ և բազմաթիվ հնարավորություններ հաղթելու ֆուտբոլային խաղերում, բայց այս մրցաշրջանում մենք պարզապես բավականաչափ լավ չենք հանդես եկել։
Կարծում եմ՝ վերջին երկու ամիսները դժվար էին, քանի որ մենք խաղում էինք Եվրոպա լիգայում և Պրեմիեր լիգայի ողջ մրցաշրջանի ընթացքում կայուն թիմ չունեինք։ Մարզիչները ստիպված էին շատ փոխվել, մենք շատ վնասվածքներ ունեինք։
Մենք պետք է մեղքը վերցնենք մեր վրա, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը չի կարող իրեն թույլ տալ չպայքարել որևէ բանի համար, երբ մրցաշրջանի ավարտին մնացել է երկու ամիս։
Մեղքը մերն է, մենք պետք է պատասխանատվություն կրենք։ Դա, անշուշտ, անընդունելի է, մենք ենք մեղավոր, և ես հաստատ գիտեմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք շատ ավելի լավը կլինենք», – Sky Sports-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը։