Անտոնիո Կասանո․ «Նա նույնիսկ այդ գումարի տասներորդ մասը չարժի»

Իտալիայի գավաթի եզրափակչում «Միլանի» պարտությունից հետո Անտոնիո Կասանոն հարցնում է, թե ինչու է ակումբը Ռաֆայել Լեաուին տարեկան 8 միլիոն եվրո վճարում։ Նրա խոսքով՝ Դեն Ն’Դոյեն, ով գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում, ավելի արդյունավետ է, մինչդեռ իր թիմի համար տարեկան արժենում է ընդամենը 1.5 միլիոն եվրո։

«Եթե Նդոյեն վաստակում է 1.5 միլիոն, թող ինչ-որ մեկը բացատրի, թե ինչու են նրանք 8 միլիոն վճարում Լեաուին։ Նա նույնիսկ այդ գումարի տասներորդ մասը չարժի։ Սա պարզապես աբսուրդ է։ Նդոյեն առաջատարն էր Իտալիայի գավաթի եզրափակչում, նա առաջնորդեց թիմին, զոհաբերեց իրեն, նա իսկական առաջատար է։ «Բոլոնիան «Միլանին» գետնին գլորեց», – Կասանոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։ «Բոլոնիան» երրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։