Իտալական «Յուվենտուս» ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ Ֆրանսիշկու Կոնսեյսաուի հետ պայմանագիր կնքելով։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է իր սոցիալական ցանցերում։
Չնայած 22-ամյա հարձակվողի պայմանագրում կա հրաժարագնի կետ, սպասվում է, որ նա այս ամռանը կվերադառնա Պորտուգալիա։ Այս մրցաշրջանում 36 միլիոն եվրո գնահատված Կոնսեյսաոն բոլոր հնարավոր մրցաշարերում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 5 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Խաղացողը խաղում է հիմնականում աջ եզրային հարձակվողի դիրքում։