Քոուլ Պալմեր․ «Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր»

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի մասին՝ շեշտելով իր հիացմունքը իսպանացի հարձակվողի հանդեպ։

«Ինձ համար Յամալը այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում խաղադաշտում կամ դրսում, նա միշտ հանգիստ է, կարծես ոչ մի բան չի կարող խանգարել նրան։ Դա պարզապես անիրական է։

Նման մակարդակի խաղ ցուցադրել ընդամենը 17 տարեկանում՝ անհավատալի է։ Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր։ Նա ցուցադրում է մեծ վստահություն՝ առանց գեթ մի նշույլ վախի։ Նրա խաղը դիտելը իսկական հաճույք է», – ասել է Պալմերը հարցազրույցում Sky Sports-ի հետ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում արդեն հասցրել է մասնակցել 53 հանդիպման՝ խփելով 17 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Այս թվերը ևս մեկ անգամ ընդգծում են նրա բացառիկ տաղանդը և հսկայական ներուժը։