«Բավարիան» որոշում է կայացրել Դայո Ուպամեկանոյի վերաբերյալ

«Բավարիան» առաջընթաց է գրանցել պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագրի շուրջ բանակցություններում։

Sky Sport-ը հաղորդում է, որ մյունխենյան ակումբի և 26-ամյա ֆրանսիացու միջև բանակցությունները վերջին 48 ժամվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։

Չնայած պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, «Բավարիան» ցանկանում է շարունակել կենտրոնական պաշտպանի հետ իր համագործակցությունը և երկարաձգել այն մինչև 2030 թվականը: